Բաժիններ՝

15 ցնցող արտահայտություններ ֆիլմերից, որոնք կսովորեցնեն Ձեզ սիրել կյանքը

Լավ ֆիլմերում և սերիալներում հաճախ կարելի է լսել արտահայտություններ, որոնք ստիպում են մտածել: Մենք ընտրել ենք Ձեզ համար լավագույնները:

1. «Դուք նկատել եք, որ նույնիսկ անտուն շները արձագանքում են սուլոցին. նրանք նույնպես ուզում են, որպեսզի իրենց ինչ-որ մեկը կանչի». «Կոլլեկտոր»

2. «Չարժե կյանքը տալ հիմար արքայի համար». «Տրոյա»

3. «Հաղթական ռազմավարությունը երբեմն զոհեր է նախատեսում». «Շերլոք Հոլմս»

4. «Քանի դեռ դու կարող ես շնչել, դու պայքարում ես: Դու շնչում ես: Դու ապրում ես». «Փրկվածը»

5. «Առաջ ես վախենում էի կորցնել հիշողությունս, բայց հիմա երջանիկ կլինեի մոռանալ ինչ-որ բան: Մոռացկոտությունը խաղաղություն է նվիրում: Պետք է կարողանալ մոռանալ». «Հաննիբալ»

6. «Լավ կնոջ կողքին տղամարդն էլ կարող է մարդ դառնալ». «Փնտրեք կնոջը»

7. «Ինձ կկարոտե՞ս: Դժբախտաբար, այո». «Շերլոք Հոլմս»

8. «Երբ զգացմունքներն անկեղծ են, դու չես կարող ուղղակի շրջվել». «Վամպիրի օրագրերը»

9. «Սուտը շատ ստեղծագործ գործընթաց է: Ճշմարտությունը շատ ավելի պրիմիտիվ է». «Դոկտոր Հաուս»

10. «Ուժը ճշմարտության մեջ է: Ով ճիշտ է, նա էլ ավելի ուժեղ է». «Եղբայր 2»

11. «Ավելի լավ է վիճեմ քեզ հետ, քան սիրով զբաղվեմ ուրիշի հետ». «Վարձով փեսացուն»

12. «Մեր ժամանակներում շատ դժվար է ապացուցել մարդուն, որ նա իսկապես քեզ համար շատ թանկ է». «ДyxLеss»

13. «Յուրաքանչյուրի մեջ ինչպես՝ լավ և լուսավոր, այնպես էլ՝ մութ կողմ կա: Գլխավորն այն է, թե որն ես դու ընտրել: Դա որոշում է ամեն ինչ». «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»

14. «Նա դուր է գալիս քեզ, դու՝ նրան: Դե եղեք միասին: Ախր այնքան հեշտ է լինել երջանիկ». «Ինչպես ես հանդիպեցի Ձեր մայրիկին»

15. «Ոչինչ Ձեզ մի արգելեք: Ոչ ոք ոչինչ չի իմանա». «Դորիան Գրեյ»

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս