Վաղն Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի
Մարտի 23-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի: Այս մասին այսօր որոշում ընդունվեց կառավարության նիստում:
ԱԺ օրակարգում 10 հարց է, այդ թվում` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» և այլ օրինագծեր: