Բաժիններ՝

«Էյբար»-«Ռեալ Մադրիդ» խաղի ընթացքում Ռամոսը գնացել է զուգարան

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Էյբար»-«Ռեալ Մադրիդ» խաղի 73-րդ րոպեին մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը հեռացել է խաղադաշտից:

Ռամոսը մոտեցել է մրցավարին, խնդրել նրան հեռանալ խաղադաշտից, գնացել հանդերձարան՝ թողնելով իր թիմին 10 հոգով: Ռամոսը թողել է իր թիմակիցներին այն ժամանակ, երբ հաշիվը 1-1 էր, ակայն նրա բացակայությամբ ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ: 5 րոպե անց Ռամոսը վերադարձավ և միացավ թիմակիցներին:

Հետխաղյա մամուլի ասուլիսում մադիդցիների գլխավոր մարզիչ Զինեդնին Զիդանը ասաց. «Կարծում եմ, որ նա գնաց զուգարան»:

Խաղից հետո Ռամոսը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Բնությունը կանչում է: Գնացի այնտեղ և վերադարձա: Վերալիցքավորվեցի: Խփեցինք գոլ: Հիմա գնում ենք տուն: Շարունակենք այսպես»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս