«Այս «նազարբաևյան» ընտրությունը բացարձակ ձեռնտու չէ Արմեն Սարգսյանին». Արամ Սարգսյան

«Արմեն Սարգսյանն անհատ է, որ անցած ուղի ունի, որ, բացի պատասխաններից, այս հարցում շատ կարևոր եմ համարում նաև մարդու պահվածքը, ինչպես է իրեն պահում, իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով: Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ»,- այսօր ԱԺ-ում նախագահի քվեարկությունից հետո հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` նկատելով, որ դա պատիվ չի բերում Արմեն Սարգսյանի նման գիտական ճանապարհ անցած մարդուն:

Ըստ նրա` Ա.Սարգսյանն իր մեջ արևմտյան արժեքներ է կրում, և այս «նազարբաևյան» ընտրությունը բացարձակ ձեռնտու չէ նրան. «Իմ կարծիքով` «Ելք» դաշինքի «դեմ» քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար, քան էս կոմունիստական ոճի 100%-անոց «կողմերը»: Ի վերջո, էդ մարդը հո Նազարբաևը չի՞»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս