«Նա չէ զտողը». Վահրամ Բաղդասարյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

«Տարեգրությունը նայեք: Մենք որևէ քննադատությունից չենք խուսափում, քաղաքական զարգացումներն առաջ են ընթանում, կարող է՝ 20-30 տարի առաջ, ովքեր եղել են այդ իշխանության կոալիցիայի մեջ, կարող է բացթողումներ ունեցել են: Կարող է նաև Հանրապետականն է եղել, բայց 90-ական թվականներին Հանրապետականը չի եղել կոալիցիայի մեջ: Ինձ թվում է, դա նաև պետք է վերլուծության ենթարկվի: Եթե մենք իմանանք փաստեր, կոնկրետ ինչին է վերաբերում հարցը, մենք այդ հարցերին անդրադարձ կանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ԱԺ նիստում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթում հնչած քննադատությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք համամի՞տ է դրա հետ:

Ըստ նրա` եթե բացթողումներ եղած չլինեին, իրենք բարեփոխումները չէին կատարի: Վ.Բաղդասարյանի խոսքով` ՀՀԿ-ում զտումներ Արմեն Սարգսյանը չի կարող կատարել. «Նա չէ զտողը»:

168.am-ի հարցին` ՀՀԿ-ի համար վտանգավոր չէ՞ այն ժամանակաշրջանը, երբ նախագահն իր լիազորությունները վայր է դնելու, և մինչև վարչապետի ընտրությունը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, շատ ներդաշնակ է»: Նա նշեց, որ իրենք վախ չունեն իշխանությունը կորցնելու, և հավելեց. «Դուք էլ հանգիստ եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս