![](/banners/BeFunky-design.jpg)
Բեյրութում ոգեկոչել են Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/bry.jpg)
Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Բեյրութի Ս. Նշան եկեղեցում տեղի ունեցած՝ Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչները։
Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու խաչքար-հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են զետեղել՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի։