Բաժիններ՝

«Ելք» խմբակցությունը Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին դեմ է քվեարկելու

Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցությունը Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին դեմ է քվեարկելու, իսկ մյուսների դեպքում քվեարկությունն ազատ է եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ անձամբ ինքը բոլորին դեմ է քվեարկել:

Ըստ նրա` Սահմանադրական դատարանի որոշումը, որի վրա 100 իրավաբան է աշխատել, կարող է համապատասխանել օրենքին, ընթացակարգին, բայց ոչ ճշմարտությանը:

Նա նշեց, որ թեկնածուներն այդպես էլ չպատասխանեցին` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ չկան:

«Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը վարչապետի թեկնածու չի առաջադրվելու: Սա պաշտոնակա՞ն հայտարարություն է, թե՞ պաշտոնական չի: Խորհրդի անդամի երիտասարդ թեկնածուներից մեկը պատասխանում է, թե այդ հարցին չի պատասխանի:

Ինչի՞ չես պատասխանի: Մեջբերում ա, ասա էս մեջբերումը ի՞նչ ա նշանակում: Էն հայտնի մուլտիկը կա, չէ՞, «Казленок, катотый умел считать до десяти», հիմա մեր թեկնածուները չեն կարողանում մինչև տասը հաշվեն:

Հիմա սահմանադրական պարտականություններն էլ կկատարեն, օրենսդրական պարտականություններն էլ կկատարեն, բայց իրանց գործունեությունը ճշմարտության հետո ոչ մի կապ չի ունենա»,- ասաց Ն.Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս