«Ապրել միասին»-ը պիտի կարգախոս դառնա յուրաքանչյուրի համար

ԱԺ պատգամավոր Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հայտարարությունը.

«2018-ի մեր երկրի մայրաքաղաքում տեղի կունենան մի շարք պատմական իրադարձություններ, առաջին հանրապետության 100ամյակ, Երեւանի 2800 եւ, որն ինձ համար շատ կարեւոր է՝ Ֆրանկոֆոնիաի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով: Մենք, հայերս իրոք, մաքսիմալիստ ենք եւ եթե գործ ենք անում, անում ենք փառահեղ ու ամբողջ աշխարհին ի տես, այո, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը հյուրընկալելը իրավամբ շատ հավակնոտ եւ հզոր քայլ է, որը պարտավոր ենք պատվով իրականացնել: Կարգախոսը, որ ընտրված է՝ «ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ», մենք ընտրել ենք նույն հայկական ոգուն համահունչ, քանզի որպես պետության, երկիր եւ ժողվուրդ մշտապես եղել եւ ենք՝ հանդուրժողականության, դիմացինին հարգելու, միասին ապրելու եւ արարելու կողմնակից, ուստի, երբ Ֆրանկոֆոնիայի ԽՎ Բյուրոյի նիստում նաեւ ես հերթական անգամ ներկայացրի այս կարգախոսը՝ «Ապրել միասին», իմ ֆրանկոֆոն գործընկերները նորից ու կրկին ոգեւորվեցին: Սա շատ լավ առիթ է ադրբեջանի հերթական ռազմատենչության ֆոնին ներկայանալ որպես եվրոպական, համամարդկային արժեհամակարգի կրող պետություն, ցանկացած զուգահեռ մեր օգտին է եւ ֆրանկոֆոն աշխարհը ամբողջովին նույն արժեհամակարգի մեջ է, ինչպես մեր երիտասարդ հանրապետությունը;

Ուզում են տեղեկացնել խորհրդարանին, որ մինչ հոկտեմբեր մենք ունենք եւս մեկ կարեւոր պարտականություն, հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի ԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը եւ պիտի սա անցկացնենք հավուր պատշաճի, մարտի 19-21-ը այստեղ, մեր Ազգային ժողովում անցկացվելիք նիստին արդեն մասնակցության հայտ են ներկայացրել ՖԽՎ 20 պատվիրակությունները, սեկցիաներ, ընդհանոր թվով 43 պատվիրակ, աշխարհի շատ երկրներից, որոնց ներկայացուցիչներից շատերը առաջին անգամն են լինելու Հայաստանում, պարզապես պարզ թվարկում, մարտին Հայաստան են գալու Կատալոնիայի եւ Տոգոյի խորհրդարանների նախագահները, Բելգիայի, Բուլղարիայի, Բուրկինա Ֆասոյի, Կոմբոջայի, Կատալոնիայի, Կոտ Դ՝Իվուարի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ժուրայի Կանտոնի, Մալիի, Մոլդովայի, Նիգերի, Քվեբեկի, Կոնգոյի ժողովդավարական հանրապետության, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության, Ռումինիայի, Շվեյցարիայի, Չադի, Տոգոյի իմ գործընկերները, որոնք քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներ են:

Վերջում նորից հիշեցնեմ, առիթ ունեցել եմ ասել, որ Ֆրանկոֆոնիայի ԽՎ «Նորիա» ծրագիրը շուտով կգործի մեր խորհրդարանում, դա երեք տարվա ծրագիր է, որ կօգնի մեր խորհրդարանի կայքը, օրենքները ներկայացնել ֆրանսերենով, պատգամավորներին եւ աշխատակազմին ուսուցանել ֆրանսերեն լեզուն: Հուսամ, ամեն ինչ կանցնի բարեհաջող եւ արդեն հոկտեմբերին մեզանում ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն եւ միասին համերաշխ ապրելու սկզբունքները շատ ավելի արմատացած կլինեն:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Տեսանյութեր

Լրահոս