Բաժիններ՝

«Չեմ կարող պատկերացնել, որ Լևանդովսկին կհեռանա «Բավարիայից»». Հայնկես

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պնդում է, որ մյունխենցիները այն ակումբներից չեն, որոնք վաճառում են իրենց առաջատարներին:

Լևանդովսկուն արդեն մի քանի տարի կապում են «Ռեալի» հետ: Վերջերս այդ շշուկները նորից սրվել են այն պատճառով, որ լեհը փոխել է գործակալին:

Լևանդովսկին հեռացրել է Ցեզար Կուխարսկուն՝ դառնալով Պինի Զախավի հաճախորդը: Զախավին օգնել է Նեյմարին ՊՍԺ տեղափոխվելու գործում:

««Բավարիան» այն ակումբը չէ, որը վաճառում է իր առաջատարներին: «Բավարիայի» թոփ-ֆուտբոլիստները մնում են «Բավարիայում»: Չեմ կարող պատկերացնել, որ Լևանդովսկին կհեռանա ակումբից»,- հայտարարել է Հայնկեսը:

«Ռեալին» են վերագրում նաև հետաքրքրությունը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի և «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի նկատմամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս