Ոբերգական դեպք Արարատի մարզում. որոնողական գործողությունների արդյունքում ջրանցքում հայտնաբերվել է որոնվող երեխայի դին
Փետրվարի 24-ին, ժամը 19:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Ժամը 22:20-ին փրկարարները գյուղի մոտակայքով անցնող ջրանցքում (խորությունը՝ 2.5 մ, լայնությունը՝ 5 մ) հայտնաբերել են 2015 թ. ծնված Խ. Ս.-ի դին:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 38 փրկարար ծառայող և 25 գյուղացի՝ գյուղապետի գլխավորությամբ:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի