Բաժիններ՝

«Հրաշալի է, երբ քեզ համեմատում են պատմության լավագույնների հետ, ինչպիսիք են Մեսսին, Ռոնալդուն: Բայց ես ուրիշ եմ». Էդեն Ազար

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը շարունակվում է: Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին կմեկնարկի այս փուլի գլխավոր հանդիպումներից մեկը՝ «Չելսի» – «Բարսելոնա»: Սպասվելիք հանդիպման մասին է խոսել լոնդոնցիների առաջատարներից մեկը՝ Էդեն Ազարը:

«Կարծում եմ, որ բոլոր խաղերն էլ շատ բարդ են, երբ դու խաղում ես Չեմպիոնների լիգայում, ամեն ինչ ավելի է բարդանում, քանի որ այստեղ խաղում են Եվրոպայի ուժեղագույնները:

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» աշխարհի լավագույններից է: Հուսով եմ, որ տանը մենք ցույց կտանք մեր լավագույն կողմերը:

Պետք է պաշտպանվել, ինչպես մեկ ամբողջական համակարգ: Հակառակ դեպքում մեզ խնդիրներ են սպասվում: Պետք է պաշտպանվենք բոլորս միասին: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր շատ են սիրում խաղալ գնդակով, սակայն այս խաղում պետք է զգուշանալ:

Հրաշալի է, երբ քեզ համեմատում են պատմության լավագույնների հետ, ինչպիսիք են Մեսսին, Ռոնալդուն: Բայց ես շատ ուրիշ եմ: Մենք խաղում ենք տարբեր առաջնություններում:

Ես աշխատում եմ անել իմ աշխատանքը, լինել այն մակարդակում, որտեղ նրանք են: Ամեն մրցաշրջանում ես անում եմ ամեն ինչ, ինչ կախված է ինձնից: Եթե ուզում ես լինել լավագույնը, ապա պետք է ապացուցես դա թոփ խաղերում: Եկեք փորձենք»,- ասել է Ազարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս