ԱԳՆ-ը ճշտում է՝ արդյոք Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կան, թե՝ ոչ. Տիգրան Բալայան. Tert.am
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՝ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ այս պահին դեռևս որևէ տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ Իրանում 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել։ Ըստ տարբեր լրատվամիջոցների տվյալների՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք և կործանվել է լեռնային հատվածում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։