Վիճաբանություն-ծեծկռտուք ԵՊՀ-ում. իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկանը. Shamshyan.com
Երևանի պետական համալսարանում ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նշված բուհի ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:
Դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով` վիճաբանության պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։