Թուրքական ԶՈւ ռմբակոծության հետևանքով սիրիական Աֆրինը մնացել է առանց խմելու ջրի
Թուրքական ԶՈւ ռմբակոծության հետևանքով վնասվել է Աֆրինի ջրի մաքրման կայանը և աֆրինցիները մնացել են առանց խմելու ջրի: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Ռմբակոծության հետևանքով հոսանքազրկվել է կայանը և ջրի մատակարարումն Աֆրին դադարեցվել է, վերականգնումը կարող է տևել 1-ից 2 շաբաթ»,- հայտնել է մաքրման կայանի աշխատակիցը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` Աֆրինում կան խմելու ջրի պահեստային ավազաններ, որոնք կարող են ապահովել քաղաքի բնակիչների կարիքները: