«Իշխանությունն արդեն հետևություններ է արել` գյուղացիներին դիզվառելիքի համար դոտացիա են տալու». Արամ Սարգսյան
«Հայ քաղաքական դաշտում տուն ուղարկելը հայհոյանքի նման բան է դարձել, իսկ իրականում քաղաքականությունը դրա մեջ պետք է լինի` մարդը պիտի ակցիային մասնակցի, հետո տուն գնա, չպիտի գա ու փողոցում մնա՝ առանց լողանալու ու լվացվելու, զուգարանի տեղ ման գա, և այլն: Այսինքն` ինչպես ամեն ինչ, ինչպես մի 15 տարի առաջ սև ու սպիտակ հեռուստացույց էր, այսօր պլազմա է, քաղաքականությունը ևս զարգանալու միտում ունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու վերջին հանրահավաք-երթից հետո «Ելքի» առաջնորդները մարդկանց տուն ուղարկեցին:
Ըստ նրա` երբ հանրության մասնակցությունը շատ մեծ է դառնում ակցիաներին, իշխանությունը մտնում է երկխոսության մեջ: Ա.Սարգսյանի կարծիքով` իշխանությունն արդեն հետևություններ է արել` գյուղացիներին դիզվառելիքի համար դոտացիա են տալու, տրանսպորտը չի թանկանա առայժմ: