Բաժիններ՝

Երևանում փրկարարները թթվածնային սարքերով մուտք են գործել հանրակացարան և օգնություն ցուցաբերել բնակչուհուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ փրկարարները հատուկ թթվածնային շնչառական սարքերով ներս են մտել հանրակացարան և բնակչուհուն՝ 64-ամյա Պիրիևա Սվետլանային ցուցաբերել են համապատասխան օգնություն ու երկրորդ հարկից իջեցրել շտապօգնության ավտոմեքենայի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս