«Մեղրով» տորթ՝ 15 րոպեում
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ձու – 2 հատ
2. Շաքարավազ – 3 ճ/գ
3. Մեղր – 3 ճ/գ
4. Սոդա – 1 աղանդերային գդալ
5. Ալյուր – 1.5-2 բաժակ
Կրեմի համար
1. Թթվասեր (24 տոկոսանոց) – 600 գ
2. Շաքարավազ – 0.5 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Նախ պատրաստել խմորը: Խառնել ձուն, շաքարավազը, մեղրը՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
2. Մաղած ալյուրի մեջ ավելացնել սոդան:
3. Հավասարաչափ խառնել և խմորը պատրաստ է:
4. Խմորը լցնել պերգամենտով պատած կաղապարի մեջ և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
5. Մինչև խմորի թխվելը անցնել կրեմի պատրաստմանը: Հարել թթվասերը և շաքարի փոշին:
6. Մեղրով խմորը մի փոքր սառեցնել և քանի դեռ տաք է, կտրել 3 մասի:
7. Շերտերը և կողքերը պատել կրեմով:
8. Վրան փշուր շաղ տալ: Թողնել մոտ 2-3 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը