Բաժիններ՝

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռները ռուսական սահմանների մոտ թռիչքներ են իրականացրել

Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից թռիչք են իրականացրել Մերձբալթյան հատվածի ռուսական սահմանի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Mil Rader մոնիթորինգային ռեսուրսը: Գործողությանը մասնակցել են ԱՄՆ ռազմաօդային Boeing RC-135W և հականավային P-8A Poseidon ինքնաթիռները:

Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, ռուսական Су-27 կործանիչը Ղրիմի ուղղությամբ Սև ծովի երկնքում ուղեկցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3 Aries ինքնաթիռին: ԱՄՆ-ում ռուսական կործանիչի գործողությունները ռիսկային էին որակել, ինչը կարող էր ճգնաժամային հետևանքներ ունենալ:

Ամերիկացի զինվորականների կարծիքով՝ ռուսական կործանիչը չափազանց շատ է մոտեցել իրենց ինքնաթիռին: ՌԴ պաշտպանության նախարարությունը իր հերթին Су-27-ի գործողությունները համարել է օրինական և բացարձակապես անվտանգ՝ Պենտագոնին կոչ անելով դադարեցնել ՌԴ պետական սահմաններին մոտ թռիչքների իրականացումը: ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ ռազմական ավիացիան շարունակելու է միջազգային օդային տարածության մոնիթորինգ իրականացնել Ռուսաստանի ափերի մոտ:

2018թ. սկզբից ամերիկյան հետախուզական ինքնաթիռները Մերձբալթյան կողմից ռուսական սահմանների մոտ նվազագույնը 14 թռիչք են իրականացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս