Ջիգարխանյանին շաբաթվա վերջին կարող են դուրս գրել հիվանդանոցից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանին, ով վիրուսի հետևանքով գտնվում է հիվանդանոցում, շուտով դուրս կգրեն: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:
«Ներկա դրությամբ նա լիովին առողջ է, բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները նրա հետ անցկացրել են և շաբաթվա վերջին կարող են դուրս գրել»,- ասել է Պարֆյոնովը:
Փաստաբանն ընդգծել է, որ հոսպիտալացումը կապված չէ ինսուլտի կամ ինֆարկտի հետ, այլ պայմանավորված է վիրուսով կամ մրսածությամբ: