«Մինսկի գագաթնաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մինսկի գագաթնաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը 2017 թվականին իրականացվել է 100 տոկոսով:

Բացի այդ, Տաջիկստանի տարածքում անցկացվել է չնախատեսված լայնամասշտաբ զորավարժություն՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ միասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում անցկացված բոլոր զորավարժություններին մասնակցել է 12 հազար մարդ: «Հավաքական ուժերի հետագա պատրաստականության բարելավման նպատակով պետությունների ղեկավարներն ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք մենք կիրականացնենք 2018 թվականին»,- ասել է Խաչատուրովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ կազմակերպության անդամ երկրների պաշտպանական ներուժի ամրապնդման համատեքստում զարգացում է ապրել ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների համաձայնագրի իրականացումը:

Տեսանյութեր

Լրահոս