Բաժիններ՝

Բուհերը վերանայել են մասնագիտությունների ցանկը

2017/2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացել են թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհերը վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում։

ՀՀ կառավարությունն առաջիկա՝ նոյեմբերի 30-ի նիստում նախատեսում է հաստատել ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը՝ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան, ինչն իրականացվում է յուրաքանչյուր տարի:

Այս հստակեցման արդյունքում, ըստ որոշման նախագծի, դիմորդներին լիարժեք տեղեկատվություն կտրամադրվի ՀՀ բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների վերաբերյալ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս