Բաժիններ՝

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ում հաղթեց Ռուսաստանը. Հայաստանը գրավեց 6-րդ հորիզոնականը

«Մանկական եվրատեսիլ-2017» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Պալինա Բոգուսևիչը «Թևեր» երգով:

Մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ 9-ամյա Միշան ժյուրիի և օնլայն քվեարկության արդյունքում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը: Նա ելույթ ունեցավ չորրորդ համարի ներքո՝ ներկայացնելով «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգի միջոցով «Փոքրիկ ղարաբաղցին» ցանկացավ բարություն սփռել աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս