Բաժիններ՝

Կոտլետներ՝ «դիետայի համար»

Կոտլետները ստացվում են հյութալի և նուրբ, կարմրավուն կեղևով: Իսկ գլխավորն այն է, որ բոլոր բաղադրիչները դիետիկ են. ոչ մի ավելորդ յուղ, ալյուր և հաց:

Հավի կոտլետներ ջեռոցում

Բաղադրիչներ

1. Հավի փափկամիս – 0.5 կգ
2. Կաղամբ – 0.5 կգ
3. Սոխ – 1 հատ
4. Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
5. Ձու – 1 հատ
6. Բուսայուղ՝ տապակին ցողելու համար

Պատրաստման եղանակը

1. Հավի փափկամիսը, կաղամբը և սոխը խոշոր կտրատել:

2. Կտրատված բաղադրիչները անցկացնել մսաղացով: Ֆարշին ավելացնել ձու և լավ խառնել զանգվածը:

3. Մի փոքր բուսայուղ ցոխել թխելու համար նախատեսված տապակին:

4. Թաց ձեռքերով կոտլետներ ձևավորել և շարել տապակին:

5. Պատրաստել նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս