Կարեն Կարապետյանը՝ զույգ թոռների պապիկ. ծնվել են փոխնախարար Հայկ Հարությունյանի երեխաները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պապիկ է դարձել: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը երկվորյակ երեխաների հայր է դարձել:
Հայկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, նրա դստեր՝ Մանեի, ամուսինը:
Հայկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Տղես ու աղջիկս ծնվեցին»:
Տղես ու աղջիկս ծնվեցին!!!!!
Gepostet von Hayk Harutyunyan am Sonntag, 19. November 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2 որդի և մի դուստր ունի: Նրա ավագ որդին և դուստրն ամուսնացած են: