«Ոչ մի բանից ետ չենք մնում». Վահան Մարտիրոսյանը` Իրան-Հայաստան երկաթուղու մասին
Իրանն ավարտել է Աստարա-Աստարա (քաղաքներ Ադրբեջանում և Իրանում) երկաթուղու կառուցման աշխատանքները, որի արդյունքում միմյանց են կապվել երկու երկրների՝ 2225 կմ երկարությամբ երկաթգծերը:
Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցով որևէ առաջընթաց չի գրանցվում, պաշտոնյաներն անգամ չեն էլ խոսում այդ մասին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Հայաստանը ետ մնում:
«Ոչ մի բանից ետ չենք մնում: Մենք մեր զարգացումներով առաջ ենք գնում, իրենք` իրենց: Չի կարելի ասել, որ ետ ենք մնում»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
Ըստ նրա` «Ռոսիա ՖԶԷ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, ընկերությունը պետք է ներկայացնի նախագիծը, ներդրումային աղբյուրները:
«Հուսով ենք` շուտով արդյունք կունենանք»,- հավելեց նախարարը: