Բաժիններ՝

Կատալոնիայի կառավարության կեսը չի ճանաչում Մադրիդի կողմից հայտարարված պաշտոնազրկումը

Կատալոնիայի կառավարության մոտավորապես կեսը չի ճանաչում պաշտոններից իրենց հեռացնելու վերաբերյալ Մադրիդի որոշումը եւ մնում են տարածաշրջանի «միակ օրինական ղեկավարները»:

Այդ մասին հայտարարել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալֆրեդ Բոշը՝ հանդես գալով BBC բրիտանական հեռարձակող կորպորացիայի Newsnight ծրագրով:

Նրա հայտարարությունները հաղորդվել են հոկտեմբերի 31-ին: Նա ասել է, որ տեղական վարչակազմի ներկայացուցիչների կեսն առաջվա պես գտնվում է Կատալոնիայում, եւ նրանք սովորականի պես աշխատանքի են դուրս եկել, չնայած այն բանին, որ պաշտոնից հեռացված տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ուղեւորվել է Բելգիա:

«Խնդրում եմ, ամբողջ աշխարհին հիշեցրեք, որ Կատալոնիայի կառավարության անդամների կեսը գտնվում է Բելգիայում, իսկ նրա մյուս մասն այժմ մնում է Բարսելոնայում,-Բոշի խոսքը մեջբերում է Daily Express թերթը:-Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք գնում իրենց գրասենյակներ»: «Այժմ Կատալոնիայում շատ բարդ իրադրություն է, որտեղ իրականությունն այնքան էլ չի համապատասխանում այն օրենքներին ու կարգին, որոնք սահմանում է Մադրիդը»,-հավելել է Բոշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս