Կատաղած գոմեշը ջարդ է սարքել չինական խանութում
Չինաստանի Ցզյանսուի նահանգի Յանչեն քաղաքում խանութ ներխուժած գոմեշը ավերել է ապրանքներով լի դարակները եւ վիրավորել վեց այցելուների:
Այդ մասին հայտնել է Knews-ը. տեսանյութը հրապարակված է YouTube-ում։ Երկու հոգու ստիպված են եղել հոսպիտալացնել: Հրատարակության տեղեկատվության համաձայն, տուժածներից մեկը հղի կին է: Միջադեպի վայր ժամանած ոստիկանները գնդակահարել են կենդանուն: