Բաժիններ՝

Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվողների դեմ քրեական գործ կհարուցվի նաև Վրաստանո՞ւմ

Ներկայումս քննարկվում են Վրաստանում հայտնաբերված Վերնիսաժի մոտ սպանության գործով երկու հետախուզվողներին Հայաստան տեղափոխելն ապահովող ընթացակարգերը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Կայքի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Վրաստանում էլ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվի, քանի որ նրանք պետական սահմանը հատել են ապօրինի։

Հայաստանի իրավապահ մարմինները՝ փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին:

Սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս