Թուրք դերասանուհին բերման է ենթարկվել՝ «PKK»-ի օգտին քարոզչություն անելու մեղադրանքով
Թուրք հայտնի դերասանուհի Հազար Էրգյունչլուն «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին փաստագրական ֆիլմը սոցիալական կայքի իր էջում հրապարակելուց հետո բերման է ենթարկվել:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ Էրգյունչլուն դատախազությունում ցուցմունք է տվել: Դերասանուհին արդարանալով ասել է, որ իրականում չի հասցրել ամբողջությամբ դիտել ֆիլմը, պարզապես հետևորդներից մեկը ուղարկել ֆիլմը իսկ ինքն էլ կիսվել է իր էջում:
Հիշեցնենք, որ «Քուրդիսատանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: