Ժոզե Մոուրինիոն՝ հավաքական գլխավորելու մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տեսնում է իրեն հավաքականի մարզչի դերում:
Մոուրինիոյի հաջողությունները ակումբային մակարդակում (հաղթանակներ Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի առաջնություններում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում) հանգեցրել են նրան, որ պորտուգալացուն կապում են հավաքականում աշխատելու հետ: Հնարավոր տարբերակների մեջ հիշատակվում են Պորտուգալիան և Անգլիան:
«Մի օր իմ կարիերայում կգա մի պահ, երբ ես կգերադասեմ ավելի քիչ մրցակցային, բայց ավելի վերլուծական աշխատանք:
Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունը ներսից զգալու հնարավորությունն այն փորձն է, որը ես կցանկանայի ստանալ ֆուտբոլում անցկացրած երկարատև տարիներից հետո»,- հայտարարել է Ժոզեն:
Ավելի վաղ Մոուրինիոն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի լինի իր աշխատանքի վերջին վայրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը