Բաժիններ՝

Նիկարագուայում տեղատարափ անձրևները խլել են յոթ մարդու կյանք

Նիկարագուայում սկսված տեղատարափ անձրևի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն հայտնել է նաև, որ ավելացել է անհայտ կորածների թիվը:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երկրի տարածքում տեղատարափ անձրևները կշարունակվեն նաև հոկտեմբերի 28-ին:

Տեղատարափ անձրևների պատճառը Խաղաղ օվկիանոսի «Սելմա» փոթորիկն է: Ներկայում փոթորիկը շարժվում է դեպի Սալվադոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս