Ովքե՞ր չեն պաշտոնավարելու 2018 թվականից հետո. նշմարվում են պաշտոնյաների անունները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն նշմարվում են այն պաշտոնյաների անունները, ովքեր 2018 թվականից հետո չեն պաշտոնավարելու: Այդ անունների թվում շրջանառվում է ՄԻՊ Արման Թաթոյանի անունը:
Մեր աղբյուրները պնդում են, որ այս հաստիքն ընդհանրապես կարող է վերացվել, եւ այդ նպատակով են ստեղծվում ֆինանսական օմբուդսմենի, առողջապահական օմբուդսմենի և երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտները: Իշխանական շրջանակներում տարածված կարծիք կա, որ Թաթոյանին չհաջողվեց լավ խաղալ իր դերը և շատ կարճ ժամանակահատվածում ինքնաբացահայտվեց՝ արժանանալով ՀՀԿ իրավունքների պաշտպանի կոչմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։