Իրարանցում Առինջ մոլում. հարկայինն ու վաճառողները վիճել են, միջամտել է Գագիկ Ծառուկյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Առինջ մոլում» վաճառականների և հարկային ծառայության միջև տարաձայնությունների լուծմանը երեկ ներգրավվել է մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հարկայինի աշխատակիցների հետ միասին հանդիպել է առևտրականների հետ:

Նա հորդորել է, որ մոլ այցելող հարկային ծառայության աշխատակիցների հետ չվիճեն, փորձեն լեզու գտնել և հարցը լուծել առանց ԱԺ-ի մոտ միտինգներ կազմակերպելու:

«Հարկայինի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մեկ-երկու անճշտություն կար, խնդրեցի, որ հավաքվենք, միասին կարգավորենք: Փաստաթղթերի ճշտումներ է, առանձնապես ոչ մի բան չկա: Հիմա տեսեք, որ բոլորն էլ գոհ, շնորհակալ են: Հարցերը կկարգավորվի, կգնա»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Առևտրականների խոսքով՝ խնդիրն այն է, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում: Մինչև վերջերս ապրանքները ներկրում էին այսպես կոչված «կարգոները», որոնք բացի ապրանքները տեղափոխելուց, նաև լուծում էին ապրանքները «կիլոյով» մաքսազերծման հարցը, ինչը բարդություններ էր առաջացնում հարկման տեսանկյունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս