Գագիկ Ծառուկյանի փեսան տուն չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, պարզվում է՝ բնակարան չունի:

Փոխարենը, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, նա պաշտոնական հայտարարագրում նշել է, որ ունի երկու հողամաս, երեք հատ «Lexus LS 600 HL», «Mecedes-Benz S 600 L», «Range Rover 4.6 HSE» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչ վերաբերում է նրա դրամական միջոցներին, ապա դրանք բավական պատկառելի թիվ են կազմում. երիտասարդ Մանուկյանը հայտարարագրել է 2.3 մլն դոլար, 25 մլն դրամ, 300 հազար եվրո:

Հիշեցնենք, որ նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է և ԱԺ այս ընտրություններում որպես նվեր ստացավ պատգամավորական մանդատը՝ ահռելի գումարներ ծախսելով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս