«Նեյմարը կարծես ավագ եղբայրս լինի». Կիլիան Մբապե
ՊՍԺ-ի հարձակվողներն ընդհանուր լեզու են գտել: Կիլիան Մբապեն պատմել է իր թիմակիցներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի հետ փոխհարաբերությունների մասին:
«Նեյմարը կարծես ավագ եղբայրս լինի: Շատ լավ է, որ ամեն օր կողքից այդպիսի ֆուտբոլիստ կա: Նեյմարն իսկապես հիասքանչ է: Նա ՊՍԺ-ին դուրս է բերում մի նոր մակարդակի: Մենք բոլորս հիացած ենք այն բանով, որ նա ակումբում է: Հուսով ենք, որ նա իրեն գերազանց է զգում թիմում:
Կավանին իդեալական գործընկեր է իմ և Նեյմարի նման տղաների համար: Նա միշտ բաց է, շփվող և տիրապետում է գերազանց հարվածների: Էդինսոնն իրական ռմբարկու է, իսկական պրոֆեսիոնալ և լավ մարդ: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Goal-ը: Մբապեն և Նեյմարը տեղափոխվեցին ՊՍԺ 2017թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը