Արտեմ Ասատրյանի և Հովհաննես Սահակյանի միջև տհաճ խոսակցություն է եղել. հարաբերությունները լարվել են. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը աշխատանքիզ ազատել է ծառայության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին։

Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն էին։ Ընթացող ստուգումների արդյունքում, չի բացառվում, որ գործը հայտնվի իրավապահների մոտ։

«ՉԻ» տեղեկություններով՝ այս հանգամանքը պատճառ է դարձել, որ լարվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները։ Փաստն այն է, որ աշխատանքից ազատված անձը նախարարության հնաբնակներից է, վայելում է նախարարի հովանավորությունը, եւ Հովհաննես Սահակյանի որոշումը անակնկալ է եղել նրա համար։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս առնչությամբ երկուստեք տհաճ խոսակցություն է տեղի ունեցել, Արտեմ Ասատրյանը Հովհաննես Սահակյանից պահանջել է նման դեպքերում իրեն տեղյակ պահել, սակայն վերջինս մերժել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս