Կտրուկ թանկացումներ՝ հունվարի 1-ից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից Հայաստանում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական աճ: Բարձրանալու է բենզնից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար:
Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է՝ քսայուղերից հարկվող ակցիզային հարկը: Էականորեն կբարձրանա սպիրտային խմիչքներից գանցձվող ակցիզային հարկը: Եթե այժմ այն 63 տոկոս է, ապա 2018-ի հունվարի 1-ից կդառնա 73, 2019-ին՝ 84, 2020-ին՝ 96, իսկ 2021ին՝ 110 տոկոս:
Նույն ձեւով առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ծխախոտի թանկացում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: