30-ից ավելի կատաղած գետաձիեր հարձակվել են կոկորդիլոսի վրա
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային բնայգում տեսախցիկով նկարահանել են ավելի քան 30 առանձնյակներից բաղկացած գետաձիերի հոտի եւ կոկորդիլոսի բախումը: Հոլովակը հրապարակված է Kruger Sightings-ի YouTube-ալիքում:
«Տեսարանն անհավատալի էր,-պատմում է տեսահոլովակի հեղինակը՝ 71-ամյա թոշակառու Հարիշ Կումարը, որը կնոջ հետ ճամփորդում էր բնայգում:-Կոկորդիլոսն ինչ-որ ձեւով հաջողացրել էր մտնել կատաղած գետաձիերի հոտի հենց մեջտեղը: Նրանք ցանկանում էին, որ կոկորդիլոսը հեռանա իրենց տարածքից»:
Կրյուգերի ազգային բնայգին գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արեւելքում: Նրա տարածքում բնակվում է շուրջ մեկուկես հազար առյուծ, 12 հազար փիղ, 2,5 հազար գոմեշ, շուրջ 1000 ընձառյուծ եւ 5 հազար ռնգեղջյուր: