Իսպանիայի իշխանությունները մտադիր չեն զորք մտցնել Կատալոնիա իրադրությունը կարգավորելու համար
Իսպանիայի կառավարությունը չի դիտարկում Կատալոնիա զորք մտցնելու հնարավորությունը տարածաշրջանի իրադրությունը կարգավորելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է պիրենեյան թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն:
Հարցին՝ Իսպանիայի կառավարությունը դիտարկում է արդյոք զորք մտցնելու հնարավորությունը Կատալոնիայում կարգի վերականգնման համար, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «Նման կանխատեսում չկա, քանի որ կառավարության գործողությունները միտված են օրինականության վերականգնմանը՝ օրենսդրության ճիշտ կիրառման միջոցով»: