ԵԽ քարտուղարության քաղաքական հարցերով տնօրենը դրական է գնահատել ՀՀ ոստիկանության բարեփոխուﬓերը
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի քարտուղարության քաղաքական հարցերով տնօրեն Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Հովհաննես Քոչարյանը կարևորեց տարեցտարի ամրապնդվող համագործակցությունը գործընկեր կառույցի հետ և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը խորանալու է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսանդր Գեսսելը գոհունակություն հայտնեց փոխգործակցության արդյունքների կապակցությամբ և դրական գնահատեց Հայաստանի ոստիկանության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանադրական փոփոխությունների համատեքստում Հայաստանի ոստիկանության կազմակերպական ու կառուցվածքային խնդիրների, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումների, քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերի բացառման և մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին սպառիչ պատասխաններ, ներկայացվեց ոլորտների վիճակագրությունը, մանրամասնվեցին օրենսդրական համապատասխան նախաձեռնություններն ու ձեռնարկները:
Հանդիպումն անցավ աշխատանքային ու կառուցողական մթնոլորտում: