«Ոստիկանության լիազորությունները շատ սահմանափակ են և անհրաժեշտ է դրանք ընդլայնել». Ալիկ Սարգսյան

Ոստիկանության լիազորությունները շատ սահմանափակ են և անհրաժեշտ է դրանք ընդլայնել: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում րագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով ոստիկանության վերաբերյալ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթին:

«Ապօրինի զենքի ավելանալն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Հանցագործություննեի թվաքանակի աճն ինքնին ցույց է տալիս, որ զենք-զինամթերք ժողովրդի ձեռքին կա: Դրա դեմ ավելի արդյունավետ պայքար պետք է տարվի: Բայց այս մեթոդներով, այս զգուշավորությամբ, որ ոստիկանությանը բերել են այս վիճակին, որ չի կարելի ստուգել, եթե դա հաջողության չհասնի, սա մեծ աղմուկի առարկա կդառնա և շատ ոստիկաններ կզրկվեն աշխատանքից:

Դրա համար ոստիկանները որդեգրել են զգուշավորություն, որ ամեն տեղ չփորձել զենք զինամթերք գտնել, որովհետև հակառակ դեպքում ոստիկաններն աշխատանքից կհեռացվեն, ծառայական քննությունների որոգայթում կհայտնվեն, տարբեր խնդիրներ կունենան, քննարկումներ կլինեն, եվրոպական կառույցների հարձակումներ և այլն: Դրա համար այդ աշխատանքները մեղմանում են»,- ասաց Ա.Սարգսյանը:

Ըստ նրա` երբ կրակոցներ են լինում քաղաքի կենտրոնում, բողոքում են, որ մեքենայի մեջ զենք է եղել: Ա.Սարգսյանը նշեց, որ ոստիկանության լիազորությունների ավելացման վերաբերյալ ինքը փորձելու է գոնե քննարկումներ կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս