Վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է «Մեծ Արեւելքի» մասոնական օթյակը:

Ի դեպ, ըստ Աբբասի, Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրանկոմասոնական օթյակ: Ընդհանրապես մասոնների ու մասոնականության մասին շատ առասպելներ կան, որոնք շարունակում են այդպիսին մնալ, քանի դեռ այս օթյակները գաղտնիության քողով են պատված:

Ֆրանսիացի այս մասոնն էլ հայտարարեց, որ Հայաստանում ունեն ընկեր եւ եղբայր հայեր, դրա համար էլ ցանկացել են այստեղ եւս օթյակ բացել, սակայն ոչ ոք չգիտի, թե ովքեր են հայ մասոնները: Ո’չ վերջիններս են բացահայտում իրենց ով լինելը, ո’չ էլ տվյալ կառույցի ղեկավարներն են հստակ ու բաց խոսում իրենց աշխատանքի եւ հիմնադրման նպատակների մասին: Փոխարենն ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, թե աշխարհը «մասոններն են ղեկավարում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս