Թիլերսոնը կոչ է արել Իրաքին ու Քրդստանին՝ երկխոսել հակամարտության լուծման համար
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Իրաքին ու Քրդստանին՝ երկխոսել հակամարտության լուծման համար: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 23-ին Թիլերսոնը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, որտեղ հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ:
«Մենք անհանգստացած ենք ու նաեւ վշտացած Քրդստանի տարածաշրջանային կառավարության եւ Իրաքի կենտրոնական կառավարության միջեւ տարաձայնությունների ի հայտ գալու կապակցությամբ: Մենք բարեկամներ ունենք Բաղդադում եւ բարեկամներ՝ Էրբիլում եւ մենք կոչ ենք անում կողմերին՝ երկխոսություն սկսել»,- նշվում է հայտարարության մեջ:
Թիլերսոնը նաեւ ասել է, որ «եթե երկու կողմերը հանձնառու լինեն միասնական Իրաքին, Իրաքի Սահմանադրությանը», ապա հնարավոր կլինի լուծել բոլոր տարաձայնությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: