Նոր թանկացումներ են սպասվում. Ո՞ր ապրանքներն են թանկանալու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2018 թ. բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարվա հարկային մուտքերը այս տարվա համեմատությամբ 100 մլն դրամով ավելի են լինելու:
Հայտնի է, որ գործադիրը չի կարողանում հավաքել այս տարվա բյուջեով նախատեսված հարկերը:
Անցյալ տարի ընդունված Հարկային օրենսգիրքը նախատեսում է ակցիզային հարկի էական բարձրացում, ինչի արդյունքում կբարձրանան ինչպես ծխախոտի, օղու, այնպես էլ այլ ապրանքների գները: Այդ թվում նաեւ գազալցակայաններում վաճառվող գազի գինը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: