Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի խաղին
Ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության 34-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցում էր «Կազաս Սիթի»-ի դեմ:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ը առավելության է հասել 2:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը չի եղել թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինման է դուրս եկել 87-րդ րոպեին:
Այս տուրից հետո «ՌՍԼ»-ը արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: