Վրաստանի վարչապետը Բաքվում կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ հոկտեմբերի 30-ին կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով հանրապետության կառավարության վարչակազմին:
Վրաստանի կառավարության ղեկավարը Բաքու կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով: Երկաթուղու բացման արարողությանը, Ալիեւից ու Կվիրիկաշվիլիից բացի, կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Կառավարության վարչակազմում դեռեւս տեղեկատվություն չունեն Կվիրիակաշվիի այցի մանրամասների մասին: Նաեւ հայտնի չէ՝ Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կանցկացնի արդյոք Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: