Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին
Կատալոնիայի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ գնահատական կտրվի այդ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մադրիդի միջոցառումներին, կարող է կայանալ հոկտեմբերի 26-ին:
Այս որոշումն ընդունվել է կատալոնական խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների՝ հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը: Մինչդեռ El Pais իսպանական թերթը գրում է, որ, «հնարավոր է՝ այդ նիստում հռչակվի Կատալոնիայի անկախությունը»:
Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը: Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված է հոկտեմբերի 27-ին, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: