Փրկարարները ննջասենյակի անկողնում դի են հայտնաբերել
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1961 թ. ծնված Վ. Բ.-ի դին: