«Բարսելոնան» կսկսի Կոուտինիոյի գործարքի վերջին փուլը
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, այնուամենայնիվ, կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Բրազիլացի կիսապաշտպանն ամբողջ ամառ տրանսֆերային պատուհանի գլխավոր նյուզմեյքերներից մեկն էր, բայց այդպես էլ չտեղափոխվեց «Բարսելոնա»:
Ըստ Mundo Deportivo-ի տեղեկության՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» նորից կփորձի ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանին: Դա կլինի կատալոնացիների ղեկավարության՝ Կոուտինիոյին ստորագրելու վերջին փորձը: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կփորձի իջեցնել ֆուտբոլիստի համար պահանջվող գումարի չափը, քանի որ նա չի կարող օգնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում. ֆուտբոլիստն այդ մրցաշարում արդեն հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում:
Նշենք, որ «Լիվերպուլը» չի ընդունել «Բարսելոնայի» 138 մլն (ավելացրած՝ բոնուսները) եվրոյի չափով առաջարկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը