Կառավարությունում առանցքային կադրային փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կրկին դեսպան (անգամ Ֆրանսիայի) դառնալն այնքան էլ նրա սրտով չէ:
Բացի այն, որ Սերգեյ Լավրովը մեկ տարի առաջ հայաստանյան կողմին հորդորել է` երբեմնի ՌԴ քաղաքացի Նալբանդյանին (նա ՀՀ քաղաքացի է դարձել ԱԳ նախարար դառնալու «նախօրյակին») թողնել իր պոստում, իսկ տարիներ առաջ Եգիպտոսում ՀՀ հավատարմատար Նալբանդյանի համար ՀՀ իշխանություններին էր դիմել Եվգենի Պրիմակովը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մերժել նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում տալը։ Այս անգամ էլ Նալբանդյանը գտել է մեկ տարի ավել ԱԳ նախարար մնալու էլիքսիրը. 2019-ի աշնանը Հայաստանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, եւ քանի որ ժողովի «ալմա-մատերն» ինքն է, ինքն էլ պետք է իրականացնի։ Ի դեպ, ֆրանսիական կողմը ցանկացել էր այլ քաղաքում համաժողովն անել, բայց Նալբանդյանը պնդել է Երեւանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ընդամենը 2 տարի առաջ` դարձյալ աշնանը, Երեւանում կրկին Ֆրանկոֆոնիայի համաժողով էր անցկացվել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: